Փողոցային առևտուր, մայթերին կայանված մեքենաներ. անլուծելի խնդիր Նինոծմինդայում

Փողոցային առևտուր, մայթերին կայանված մեքենաներ. անլուծելի խնդիր  Նինոծմինդայում

Ձմռան ընթացքում Նինոծմինդայի մայթերին դժվարանում է մարդկանց անց ու դարձը, քանի որ մայթերը սառցակալում են և ձյան շերտի պատճառով դառնում են նեղ ու անհարմար։ Այս ամենին գումարվում են մեքենաների ոչ ճիշտ կայանումը, մայթերի վրայի փողոցային առևտուրը՝ խանգարելով մարդկանց ազատ տեղաշարժին։

Այս առիթով այսօր՝ դեկտեմբերի 13-ին, NOR ռադիոկայանի լրագրողները Նինոծմինդայում հարցում անցկացրեցին բնակիչների հետ, թե որքանով են մեքենաների անկանոն կայանումը և փողոցային առևտուրը խանգարում հետիոտնին։

Բնակիչներից մեկը մեր հետ զրույցում ասաց.«Չնայած նրան որ քաղաքում շուկա կա, բայց առևտրականները շարունակում են առք ու վաճառքը փողոցներում, որը հանցագործություն է։ Ավտոմեքենաները անցնում են, և ապրանքը փոշոտվում է, չի կարելի, շուկա կա, թող գնան շուկայում վաճառեն, մայթերն էլ ազատեն»:

Բնակիչներից  մի քանիսը նշեցին, որ այլ տարբերակ չունեն մեքենաները կայանելու, այդ պատճառով կայանում են մայթերի վրա։

Մեկ այլ բնակիչ էլ NOR-ի հետ զրույցում ասաց. «Երեխաներին դպրոց տանելու ժամանակ մեքենաները կայանված են մայթերին, անհնար է անցնելը, շատ են խանգարում, երեք շարքով կանգնած են, որտեղի՞ց պետք է անցնենք, չգիտենք»։

Տարիներ շարունակ այս խնդիրը առկա է Նինոծմինդա քաղաքում և մնում է չլուծված։

Հարցման մանրամասները լսեք աուդիոնյութում․

Radio NOR · Որքանով է խանգարում փողոցային առևտուրը և մեքենաների ոչ ճիշտ կայանումը հետիոտներին.MP3