Վատ եղանակի պատճառով (առատ ձյուն, քամի) միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում սահմանափակվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը ազատ է։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ Ստեփանսմինդա-Լարս հատվածում երթեւեկությունը կիրականացվի առանց կանգառի։
Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։