Վրաստանում մառախուղի պատճառով Կիեւ-Թբիլիսի չվերթի ինքնաթիռը վայրէջք էր կատարել Երեւանում

Վրաստանում մառախուղի պատճառով Կիեւ-Թբիլիսի չվերթի ինքնաթիռը վայրէջք էր կատարել Երեւանում

Կիեւ-Թբիլիսի չվերթի ինքնաթիռը դեկտեմբերի 24-ի գիշերը վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում թանձր մառախուղի պատճառով: Այդ մասին NEWS.am_ի թղթակցի հետ զրույցում նշել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը:
Վերջինիս խոսքով, միայն մեկ չվերթ է վայրէջք կատարել Երեւանում, ապա որոշ ժամանակ անց, երբ Վրաստանում մառախուղը ցրվել է, ինքնաթիռն ուղեւորվել է Թբիլիսի: «Սովորական իրավիճակ է, որեւէ խնդիր չկա: Եթե մեզ մոտ էլ մառախուղ է լինում, հայկական ինքնաթիռներն են վայրէջք կատարում Թբիլիսիում»,- նշեց մամուլի քարտուղարը: Նրա խոսքով, մառախուղը արագ է ցրվել եւ այլ ինքնաթիռներ Երեւանում վայրէջք կատարելու համար չեն դիմել:NEWS.am



Opinion, pooling and voting