Ռուսերենին չտիրապետող երեխաները Ռուսաստանում դպրոց ընդունվել չեն կարող։ Դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի պետդուման ձայների 409 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեց այս օրենքը։
Ըստ ՏԱՍՍ-ի՝ ընդունված օրենքով օտարերկրյա քաղաքացիները հանրակրթական ծրագրերով ուսանելու համար Ռուսաստանում օրինական կացության վերաբերյալ փաստաթուղթ պետք է ներկայացնեն, դպրոցներ ընդունվելու համար էլ անհրաժեշտ կլինի լեզվի իմացության թեստ հանձնել։
Ընդգծենք, որ կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025-ի ապրիլից։