Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրում հնդկական ռեստորանում հայտնաբերվել է 12 մարդու դի՝ 11 օտարերկրացու և 1 Վրաստանի քաղաքացի։ Նրանք ռեստորանի երկրորդ հարկի ննջասենյակներում էին։ Ենթադրվում է, որ մահացածները հաստատության աշխատակիցներ են։
Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է, որ դիերի վրա բռնության արտաքին հետքեր չկան։ Միաժամանակ, ըստ հետաքննության նախնական տեղեկությունների, ննջասենյակներին կից փակ սենյակում տեղադրվել է գեներատոր։ Ենթադրվում է, որ այն միացրել են ռեստորանի հոսանքազրկումից մեկ օր առաջ։
Դեպքի վայրում աշխատում են դատաբժշկական փորձագետները, հարցաքննվում են վկաները։ Մահվան ստույգ պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի ՔՕ 116-րդ հոդվածով՝ «Անզգուշությամբ մահ պատճառելը»։