Ձյան առատ տեղումների, քամու և բքի պատճառով Նինոծմինդայի մունիցիպալիտետի որոշ գյուղեր տանող ճամնապարհատվածներ փակ են։ Դրա հետ մեկտեղ օրվա ընթացքում խափանվել են հեռախոսային կապերը որոշ գյուղեր էլ հոսանքազրկվել են։
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Նինոծմինդայից դեպի Ղաուրմա, Հեշտիա, Ուջմանա, Թորիա տանող ճանապարհահատվածը փակ էր առավոտյան ժամը 11-ի դրությամբ։
Ինչպես նշեցինք ամբողջ օրը տվյալ գյուղերը կտրված են եղել արտաքին աշխարհից, բնակիչները անգամ չեն կարողացել աշխատանքի գնալ։
Մինչև այժմ գյուղեր տանող ճանապարհահատվածները մաքրված չեն ձյան շերտից, իսկ թե երբ կմաքրվի պարզ չէ։