
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին Թորիայից մինչև Նինոծմինդա տանող ճանապարհը մաքրվեց ձյան շերտից։
Նշենք, որ երեկ` դեկտեմբերի 14-ին, ձյան առատ տեղումների, քամու և բքի պատճառով Նինոծմինդայից դեպի Ղաուրմա, Հեշտիա, Ուջմանա, Թորիա տանող ճանապարհահատվածը փակ էր առավոտյան ժամը 11-ից։
Այսօր արդեն վաղ առավոտյան Հեշտիայից Ղաուրմա և Նինոծմինդա տանող ճանապարհահատվածը բաց էր, իսկ Թորիայի ճանապարհը քամու պատճառով մաքրվեց ավելի ուշ։