Դեկտեմբերի 17-ից 19-ը Վրաստանում կրկին եղանակը կվատթարանա

Դեկտեմբերի 17-ից 19-ը Վրաստանում կրկին եղանակը կվատթարանա

Դեկտեմբերի 17-ից 19-ը Վրաստանում սպասվում են տեղումներ, լեռնային և բարձրադիր վայրերում տեղ-տեղ՝ առատ ձյուն և բուք, քամու ուժգնացում, ծովում փոթորիկ՝ 4-6 բալ։

Արևմտյան Վրաստանի սպասվող տեղումները կարող են առաջացնել գետրի մակարդակի զգալի բարձրացում, փոքր գետերում վարարումներ, լեռնոտ շրջաններում սողանքների առաջացում և ակտիվացում, երկրի լեռնային շրջաններում ձնահոսքի ձևավորում։ Առատ ձյան, ձնահոսքի, տեղ-տեղ մերկասառույցի և ավտոճանապարհների առանձին հատվածներում տեսանելիության վատթարացման պատճառով հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։