Հրապարակվել է Լիտվայի կողմից պատժամիջոցների ենթարկված քաղաքական գործիչների ցուցակը
Հայտնի է «Վրացական երազանքի» բարձրաստիճան պաշտոնյաների, դատավորների և «Երազանքին» մոտ կանգնած անձանց ցուցակը, որոնց նկատմամբ Լիտվան պատժամիջոցներ է կիրառել։ Անունները հրապարակել է civil.ge գործակալությունը։
Լիտվան պատժամիջոցների մեջ է ներառել օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի կուսակցության 17 քաղաքական գործիչների.
Գրիգոլ Լիլուաշվիլի – Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար
Կախա Կալաձե – «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ
Միխայիլ Չինչալաձե – Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նախագահ, «դատավորների կլանի» անդամ
Մամուկա Մդինարաձե – «Վրացական երազանք» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի ղեկավար
Օթար Փարցխալաձե – Նախկին գլխավոր դատախազ
Իրակլի Ռուխաձե – Կառավարամետ «Իմեդի» հեռուստաընկերության սեփականատերն է
Լևան Մուրուսիձե – Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ
Վիկտոր Ջափարիձե – Քարոզչական POSTV-ի սեփականատեր, խորհրդարանի անդամ
Դիտո Սամխարաձե – «Վրացական երազանք»-ի անդամ
Գոգա Խաինդրավա – Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական գաղափարախոս
Իրակլի Կոբախիձե – Վարչապետ
Գիորգի Կոբախիձե – Իրակլի Կոբախիձեի հայրը
Զվիադ Շալամբերիձե – Դատախազ
Շալվա Թադումաձե – Վրաստանի Գերագույն դատարանի նախագահի տեղակալ
Թեա Ծուլուկիանի – Պատգամավոր
Իրակլի Քարսելաձե – Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար
Կախի Բեքաուրի – Կապի հանձնաժողովի ղեկավար:
Նշենք, որ Էստոնիան պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի եւ կառավարության եւս 13 պաշտոնյաների նկատմամբ։ Լիտվան պատժամիջոցներ է կիրառել նաև վարչապետի և Վրաստանի կառավարության 16 ներկայացուցիչների նկատմամբ։
Նախկինում Բալթյան երկրները (Լիտվան, Լատվիան և Էստոնիան) պատժամիջոցներ էին կիրառել օլիգարխի և «Վրացական երազանքի» հիմնադիրի, Վրաստանի ՆԳՆ ղեկավարի և պաշտոնյաների դեմ՝ մարդու իրավունքների խախտման պատճառով պատասխանատվության համար։ Ցուցակը հրապարակել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։