ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերին այսօր հարցրել են վրացական կառավարության դեմ ԱՄՆ պատժամիջոցների մասին, ինչին ի պատասխան Միլլերը պատասխանել է, որ առաջիկա շաբաթներին Ամերիկան լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի։
«Մենք խորապես մտահոգված ենք վրացական ժողովրդավարության վիճակով։ «Վրացական երազանքի» ձեռնարկած քայլերը ժողովրդավարությունը խարխլելու համար. մենք պատրաստում ենք լրացուցիչ միջոցներ, որոնք կհայտարարվեն առաջիկա շաբաթների ընթացքում։ Մենք ունենք այլ պատժամիջոցներ, որոնց մասին նախատեսում ենք հայտարարել առաջիկա շաբաթների ընթացքում»,- ասել է նա։
Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Վրաստանում ընթացող իրադարձությունների հետ կապված՝ ներառյալ պատժամիջոցները։
Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի մոտ 20 քաղաքացիների, այդ թվում՝ նախարարների, խորհրդարանի անդամների, իրավապահ և անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների և մասնավոր անձանց նկատմամբ։