Վրաստանի Էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման սակագները կարգավորող հանձնաժողովը բնական գազի նոր սակագինը կհաստատի հունիսի կեսերին։ Այս մասին գրում է Ալիք Մեդիա լրատվականը:
Այս մասին հայտարարել է հանձնաժողովի ղեկավար Իրինա Միլորավան: Նրա խոսքով՝ գազի սակագինը վերանայվում է 4 ընկերություններից ստացված հայտերի հիման վրա, աշխատանքները ավարտին են մոտենում։
«Մենք ակնկալում ենք, որ հանրային նիստը կնշանակվի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում»,- հայտարարել է Միլորավան: