Ադրբեջանցի լրագրողի հետ տեղի ունեցածը Մարգվելաշվիլին «ֆոկուս» է համարում

Ադրբեջանցի լրագրողի հետ տեղի ունեցածը Մարգվելաշվիլին «ֆոկուս» է համարում

«Մի քանի օր առաջ Թբիլիսիում մարդը է անհետացել՝ հայտնվելով Բաքվում։ Հանրությանը մանկական ֆոկուս են ցույց տալիս»,- աուդիտի պետական ծառայության աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Մարգվելաշվիլին նշել է, որ ադրբեջանցի լրագրողի հետ տեղի ունեցածը լուրջ հարվածի տակ է դրել Վրաստանի իմիջը:

«Պետք է հասկանանք, թե ինչպես է մարդը «Ա» կետից «Բ» կետում հայտնվում: Չգիտեմ, թե ում պիտի հարցնենք․ Սա նման է ֆոկուսի: Պարզվում է՝ պիտի լուռ սպասենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-ասել է Մարգվելաշվիլին՝ ավելացնելով նաև, որ տեղի ունեցածի վերաբերյալ ակնկալում է ոչ թե քաղաքական, այլ իրավական գնահատական:

Հիշեցնենք՝ ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլին անհետացել էր Վրաստանից մայիսի 29-ին:
www.aliq.ge



Opinion, pooling and voting