
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք, սահմանափակ տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի (Փարավանայի լեռնանցք) հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։
Նույն ավտոճանապարհի 110-146 կմ հատվածում կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը սահմանափակ է, իսկ մյուս տիպի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Մայրուղու 1-94կմ հատվածում երթևեկությունն ազատ է։