
Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում օրերս տեղի ունեցավ «Հարավային սահման» խառը մենամարտերի միջազգային մրցաշարը, որտեղ Արմեն Ամիրխանյանը գրավել է առաջին հորիզոնականը։
Արմեն Ամիրխանյանը ծնունդով Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղից է, սակայն երկար տարիներ ապրում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում։
Փոքր տարիքից զբաղվել է MMA սպորտաձևով։ Մասնակցել է շատ մրցույթների և ունեցել մեծ ձեռքբերումներ։ Արմենը հետագայում պատրաստվում է մասնակցել պրոֆեսիոնալ մրցաշարերի։
Նշենք, որ «Հարավային սահման» խառը մենամարտերի միջազգային մրցաշարին Արմենը իր մուտքը կատարել է «Արցախ» երգի ներքո։