Դուք չգնացիք հավերժի ճամփով,
Դուք մի՜շտ կմնաք հավերժի համար։
Եթե տրված էր կյանքը ապրելու,
Ինչու՞ գնացիք դուք լուռ ու անխոս,
Եթե տրված էր սիրել այս կյանքը,
Ինչու՞ փոխեցիք բախտի գնացքը։
Մի օր հետ դարձե՛ք,եկե՛ք ,մտե՛ք տուն,
Թո՛ղ մխիթարվի վիշտը մեր հոգու,
Ձեր ընկերների ցավը դուք բուժեք,
Ու ծնողներիդ աչքերը սրբեք։
Մի օր հե՛տ դարձեք,եկե՛ք,մտե՛ք տուն,
Գրկե՛ք ու փարվե՛ք նրանց կարոտին,
Կնոջ ու բալի ցավը դուք տարե՛ք,
Խնդրում եմ եկե՛ք,թեկուզ մի պահով։
Դաժան էր բախտը,վիշտը անմորմոք,
Թողեցիք մեծ ցավ,թախիծ ու կարոտ,
Առանց ձեզ կյանքը կիսատ է ցավոք,
Տունը դատարկ է,լույսը` մշուշոտ։
Երկինքը հիմա փայլում է,շողում,
Աստծո տաճարում դուք տեղ եք գտնում,
Իսկ մենք կփնտրենք ձեզ,որպես աստղեր,
Որպես շողացող հույսի մի նշույլ։
Դուք չգնացիք հավերժի ճամփով,
Դուք մի՜շտ կմնաք հավերժի համար։
Հեղինակ՝ Հերիքնազ Համազարյան