Նինոծմինդայից գյուղեր տանող ճանապարհները չնայած որ մաքրվել են ձյունից, սակայն դժվարանցանելի են և բաց են միակողմանի։ Ինչպես բնակիչներն են նշում․ «թեթև քամին անգամ կարող է փակել ճանապարհները»։
Որոշ գյուղական ճանապարհահատվածներ պատված են հաստ մերկասառույցով, որը վարորդների համար խնդիր է։ Առավել խնդրահարույց է ցածր մեքենաներ ունեցողների համար, որոնք չեն կարողանում երթևեկել մերկասառույցի հաստ ու խորդուբորդ շերտի վրայով։
Առավել բարդ իրավիճակում է գտնվում Նինոծմինդայից Մեծ Արագյալ, Փոքր Արագյալ, Ղաուրմա, Հեշտիա, Թորիա տանող ճանապարհները, որտեղ ոչ մի աշխատանք չի իրականացվում։ Այնինչ համապատասխան ծառայությունները պարտավոր են մաքրել ճանապարհները և մշակել աղաավազային խառնուրդով։
Մեծ Արագյալ տանող ճանապարհահատվածը
Ղաուրմա Հեշտիա տանող ճանապարհահատվածը
Թորիայից Հեշտիա տանող ճանապարհահատվածը