
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ մյուս տեսակի ավտոմեքենաների տեղաշարժը ազատ է։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով, նշվում է տեղեկատվության մեջ։