
Այսօր ԵՄ առաջնորդները կհավաքվեն Բրյուսելում և ի թիվս այլ հարցերի, կխոսեն Վրաստանի մասին, այս մասին տեղեկություն է տարածում Եվրամիությունը։
«Հաշվի առնելով կոնկրետ իրադարձությունները՝ Եվրամիության առաջնորդները կարող են քննարկել արտաքին քաղաքական կոնկրետ հարցեր, այդ թվում՝ Վրաստանի և Մոլդովայի իրադարձությունները», – նշվում է տեղեկատվության մեջ։
Բացի այդ, ԵՄ առաջնորդներն այսօրվա հանդիպմանը կքննարկեն Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, միգրացիայի և արտաքին քաղաքականության հետ կապված այլ հարցեր։
Հանդիպմանը հրավիրված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով արդեն Բրյուսելում է։