Ամանորյա ժամանակահատվածում խստացվում է վերահսկողությունը ծառերի և բույսերի գնման նկատմամբ

Ամանորյա ժամանակահատվածում խստացվում է վերահսկողությունը ծառերի և բույսերի գնման նկատմամբ

Նախաամանորին շրջակա միջավայրի պահպանության վարչությունը խստացնում է հսկողությունը ծառերի և բույսերի ձեռքբերման, տեղափոխման և վաճառքի ուղղությամբ։

Գերատեսչության տվյալներով՝ այս ընթացքում առաջնահերթություն է լինելու փշատերև ծառերի և բույսերի ապօրինի ծառահատման փաստերի վերացումը։ Դեպարտամենտի աշխատակիցները 24 ժամ կիրականացնեն ուժեղացված մոնիտորինգ ողջ Վրաստանում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում փշատերև անտառներով շրջաններին։ Մայրաքաղաքում ակտիվորեն ստուգում են սպորտի պալատի, երկաթուղային կայարանի, մետրոյի կայարանների հարակից տարածքները, որտեղ նախաամանորին վաճառվում են փշատերև ծառեր ու ճյուղեր։

Փշատերև ծառերի օրինական գնումն ու վաճառքը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե դրանք աճեցվել են ջերմոցներում, մասնավոր հողամասերում կամ ներմուծվել: Բացի այդ, վաճառողը պետք է ունենա համապատասխան փաստաթուղթ, որը հաստատում է ծառի և բույսի օրինական սեփականությունը:

Փշատերև ծառերի ապօրինի ձեռքբերման, տեղափոխման և վաճառքի համար տուգանքն առաջին անգամ կազմում է մինչև 2000 լարի, իսկ խախտումը կրկնվելու դեպքում 5000 լարի՝ շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցմամբ։ Եթե ​​վնասի չափը գերազանցի 1000 լարին, ապա անձը կենթարկվի քրեական պատասխանատվության։