Մենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա եվրատլանտյան ձգտումներին»,- հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
Նա նշել է, որ 4-5 շաբաթվա ընթացքում «շատ բան կարող է լինել».
«4-5 շաբաթը երկար ժամանակ է, 4-5 շաբաթում շատ բան կարող է փոխվել։ Այս վարչակազմին դեռ որոշ տեղ է մնացել, և վերջն այն է, որ մենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա եվրաատլանտյան ձգտումներին: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, մենք լրացուցիչ գործողություններ ենք նախապատրաստում, ներառյալ պատժամիջոցները, պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր խաթարում են ժողովրդավարությունը Վրաստանում», – ասել է Պատելը: