
Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում հանրային պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ժամանակավոր պահման վայրերում և բուժհաստատություններում գտնվող 362 քաղաքացու, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Հանրային պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ 362 քաղաքացուց 227-ի նկատմամբ ցուցաբերվել է ոչ պատշաճ վերաբերմունք, 158 մարդու մարմնի վրա նկատվել են տեսանելի վնասվածքներ։
Ամբողջ Վրաստանում բողոքի ակցիաներ են ընթանում արդեն 3 շաբաթից ավելի։ Այս ընթացքում անվտանգության ուժերը ձերբակալել են ավելի քան 400 ցուցարարների։