Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվեց Նինոծմինդա քաղաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում

Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվեց Նինոծմինդա քաղաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում

Հունիսի 1-ին Նինոծմինդա քաղաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Երգով և պարով հանդես եկան 4-13 տարեկան երեխաները: Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է բավականին երկար տարիներ: Այս տոնը նշելու որոշումը ընդունվել է 1925թ. Ժնևում կայացած համաշխարհային կոնֆերանսում, որը նվիրված էր երեխաների բարօրության հարցերի քննարկմանը: Հունիսի 1-ը ոչ միայն ուրախ տոն է, այլ նաև հիշեցում է հասարակությանը երեխաների իրավունքների պաշտպանվածության անհրաժեշտության մասին, որպեսզի բոլոր երեխաները մեծանան երջանիկ, սովորեն, զբաղվեն իրենց սիրելի գործով և ապագայում դառնան լավ ծնողներ և քաղաքացիներ իրենց երկրի համար:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting