«TBC»-ն և «Վրաստանի բանկը» 5 մլն լարի են հատկացնում տուժած քաղաքացիների և բիզնեսի համար

«TBC»-ն և «Վրաստանի բանկը» 5 մլն լարի են հատկացնում տուժած քաղաքացիների և բիզնեսի համար

«Երկրում տեղի ունեցող զարգացումներից ելնելով՝ «TBC»-ն և «Վրաստանի բանկը» համատեղ կհատկացնեն 5.000.000 լարի, որն ուղղվելու է տուժած քաղաքացիներին, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսին աջակցելու համար»,- նշվում է փաստաթղթում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին կառավարության՝ Եվրամիության հետ ինտեգրման բանակցությունները մինչև 2028 թվականի վերջ դադարեցնելու և ֆինանսական օգնությունից հրաժարվելու մասին հայտարարությանը հաջորդեց բնակչության բողոքը։ Քաղաքացիներն արդեն 22 օր շարունակ բողոքում են երկրում տեղի ունեցող իրադարձությունների դեմ՝ պահանջելով նոր ընտրություններ անցկացնել և ազատ արձակել կալանավորներին։

Բողոքի ակցիային միանում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ստեղծվել են մի շարք հարթակներ, որտեղ բիզնեսները հայտնում են իրենց դիրքորոշումը և նշում, որ երկիրը գնում է «Ռուսաստանի ճանապարհով», որը Վրաստանն ու նրա տնտեսությունը տանելու է դեպի ճգնաժամ։ Բնակչությունն ու բիզնեսը պահանջում են, որ երկիրը վերադառնա եվրաինտեգրման ուղի։

Հայտնում է BPN