Վրաստանի վարչապետը ներքին գործերի նախարարին նշանակել է կառավարության փոխվարչապետ

Վրաստանի վարչապետը ներքին գործերի նախարարին նշանակել է կառավարության փոխվարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին նշանակել է կառավարության փոխվարչապետ։ Համապատասխան հրամանագիրը ստորագրվել է այսօր։

Վրաստանի կառավարությունում այսօրվանից երեք փոխվարչապետ է լինելու. Առաջին փոխվարչապետի պարտականությունները կատարում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։ Փոխվարչապետ է նաև պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։

Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարության վարչակազմը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան երեկ սանկցիա են կիրառվել ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի և Հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի փոխտնօրեն Միրզա Կեզևաձեի նկատմամբ։