Նյութի հեղինակ Մկրտիչ Խաչատրյան
Նինոծմինդա քաղաքը չունի ավտոդպրոց․ Սա խնդիր է հանդիսանում երիտասարդների համար։ Բնակիչները վարորդական իրավունք ստանալու և ավտոդպրոցում սովորելու համար՝ երկար ճանապարհ են կտրում որ հասնեն մեծ քաղաքներ։ Այս գործընթացը ծախսեր է պահանջում։ Տվյալ խնդրի պատճառով բնակիչների մոտ դժգոհություններ են առաջանում։
Այս թեմայի վերաբերյալ Նինոծմինդայի բնակիչների հետ NOR-ի լրագրողները անցկացրեցին հարցում։ Բնակիչները հարկ են համարում ավտոդոդպրոցներում սովորելը, քանի որ ավելի վստահորեն կարող են վարել ավտոմեքենաներ: Մեր հետ զրույցում Նինոծմինդայի բնակիչը ասաց. «Վարորդը պետք է իմանա ավտոճանապարհային նշանները և մեքենա վարել։ Պետք է իրոք վարորդ լինի, ոչ թե պայմանական կամ ձևական»: Երիտասարդներից մի քանիսն էլ նշեցին, որ նրանց համար ցանկալի է Թբիլիսիի ավտոդպրոցներում սովորելը։
Բնակիչների կարծիքով ավտովթարների հիմնական պատճառը երթևեկության կանոնները չիմանալն է։
Նինոծմինդայից և գյուղերից Ախալցիխե հասնելու համար երիտասարդներից մեծ ծախսեր են պահանջվում։ Նինոծմինդայի ևս մեկ բնակիչ նշեց. «Շատ կարևոր է ավտոդպրոցի առկայությունը մեր քաղաքում, այն հարմար է գյուղից այցելելու դեպքում, հիմա այլ քաղաք գնալը ամբողջությամբ ծախսատար է, այստեղ որ լինի շատ ուրախ կլինենք։ Յուրաքանչյուր երիտասարդ ցանկանում է սովորել ու ստանալ վարորդական իրավունք»,-ասում են բնակիչները։
Հարցման մանրամասները լսեք աուդիոնյութում․