Հունիսի 1-ը Նինոծմինդա քաղաքի ՛՛Ծիծեռնակ՛՛ մանկապարտեզում

Հունիսի 1-ը Նինոծմինդա քաղաքի ՛՛Ծիծեռնակ՛՛ մանկապարտեզում

Հունիսի 1-ին Նինոծմինդա քաղաքի ՛՛Ծիծեռնակ՛՛ մանկապարտեզում նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

“PITA” երիտասարդական կենտրոնի սաները հեքիաթի հերոսների կերպարներ ստանձնելով մանկապարտեզի երեխաներին նվիրեցին փուչիկներ: Ակտիվիստները պատրաստել էին կենդանիների կտրված պատկերներով շրջանակներ, որպեսզի երեխաները լուսանկարվեին: Երեխաները իրենց դեմքերը ներկել էին տարբեր կենդանիների պատկերներով:

“Ամեն ինչ լավ անցավ, երեխաները շատ երջանիկ էին՛՛,-նշեց կենտրոնի կոորդինատոր Իրինա Ղարսլյանը:
Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում ՄԱԿ-ի ասոցիացիայի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Համերաշխության, քաղաքացիական ինքնագիտակցության և աջակցություն ինտեգրացիայի» ծրագրի շրջանակներում:
Մանրամասները լսեք մեր նյութում.

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting