Այրվել է Դիլիֆ գյուղի բնակչի խոտի դեզը իր իսկ անզգուշության պատճառով

Այրվել է Դիլիֆ գյուղի բնակչի խոտի դեզը իր իսկ անզգուշության պատճառով

Հունիսի 3-ին այրվել է Դիլիֆ գյուղի բնակիչ Արտուշ Սարուխանյանին պատկանող խոտի դեզը՝ իր իսկ անզգուշության պատճառով: Բանն այն է, որ Արտուշ Սարուխանյանը խոտի դեզի հարևանությամբ կրակ էր վառել օգտագործված խոտի մնացորդները այրելու նպատակով: Նրա խոսքերով՝ հրդեհը բռնկվել է հարևանությամբ գտնվող կրակից ժամը 16:00-ի սահմաններում և այրվել է շուրջ 10 տոննա խոտ:

Գյուղի բնակիչների խոսքերով՝ առաջինը երեխաներն են նկատել հրդեհը և զանգահարել հրշեջ ծառայություն: Մինչև ժամանել են հրշեջ ծառայության աշխատակիցները, համագյուղացիներին հաջողվել է մարել կրակը՝ փրկելով խոտի դեզի մի հատվածը:

Հրշեջ ծառայության աշխատակիցները ժամանելուն պես կարողացել են տեղայնացնել կրակն ամբողջությամբ:

Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting