Երեկ դեկտեմբերի՝ 22-ին մաքրվեց և լայնացվեց Ղաուրմա, Հեշտիա, Թորիա, Ուջմանա տանող ճանապարհահատվածը։
Չնայած նրան, որ օրեր առաջ գյուղեր տանող ճանապարհները մաքրվել էին ձյունից, սակայն դժվարանցանելի էին և բաց էր միակողմանի:
Ավելացնենք՝ ր գյուղական ճանապարհների և Նինոծմինդայի փողոցների ձյունից մաքրման և պահպանման համար նոր մրցույթով հատկացված է 250 հազար լարի։