Փարեխայի մոտ՝ Ախալցիխե-Ադիգենի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա երկու զոհ: Ուղևորներից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցում:
«Իմեդի» կլինիկայում պարզաբանել են, որ կնոջը բժշկական հաստատություն տեղափոխել են բազմակի վնասվածքներով, սակայն չնայած բժիշկների ջանքերին, նրան փրկել չի հաջողվել:
Ավտովթարը տեղի է ունեցել ժամը 22:30-ի սահմաններում։ Միմյանց են բախվել երկու թեթև ավտոմեքենաներ:
ՆԳՆ-ի տվյալներով՝ դեպքի առթիվ սկսվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի շրջանակներում։ tv9news.ge