Ախալքալաքիի «Մուրջի» անսամբլը համերգով հանդես եկավ Նինոծմինդա քաղաքում

Ախալքալաքիի «Մուրջի» անսամբլը համերգով հանդես եկավ Նինոծմինդա քաղաքում

Ախալքալաքիի «Մուրջի» անսամբլը հունիսի 4-ին Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնում անցկացրեց համերգ՝ նվիրված Սուրբ Նինոյի տոնին:

Համերգասրահը լիքն էր հանդիսատեսով: Մշակույթի կենտրոնի դահլիճում ներկա էին երեխաներ, անչափահասներ, որոնց խումբը սկսել է ուխտագնացություն կատարել առաքյալ-լուսավորիչ Նինոյի հետքերով: «Մուրջի» անսամբլը ներկայացրեց վրացական պարերի 10 համարներ:

Բացի «Մուրջի» անսամբլից հանդես եկան նաև «Փարվանա», «Նաիրի» անսամբլները և Նինոծմինդայի մունիցիպալիտետի Նինոյի անվան պանսիոնատի սաները: Համերգը կազմակերպել էր «Մուրջի» անսամբլի խորիոգրաֆը: Անսամբլը արդեն գործում է 7 տարի Գեորգի Մեթրեվելիի գեղարվեստական ղեկավարությամբ:

Վրաստանում Սուրբ Նինոյին պաշտում են որպես երկնային հովանավորի և լուսավորչի: Ավանդաբար Նինոյի տոնի օրը մեծ թվով երեխաներ, անչափահասներ և երիտասարդներ ուխտագնացություն են կատարում առաքյալ-լուսավորիչ Նինոյի հետքերով: Այս տոնը տևում է գրեթե մեկ ու կես ամիս և այդ ուխտագնացությունը լիովին համընկնում է Սուրբ Նինոյի Վրաստանում կատարած ուխտագնացության հետ:

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting