Զուրաբիշվիլին պահանջել է նոր խորհրդարանական ընտրությունների ամսաթիվ նշանակել մինչև իր նախագահական ժամկետի ավարտը

Զուրաբիշվիլին պահանջել է նոր խորհրդարանական ընտրությունների ամսաթիվ նշանակել մինչև իր նախագահական ժամկետի ավարտը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից պահանջել է նոր խորհրդարանական ընտրությունների ամսաթիվ նշանակել մինչև իր նախագահական ժամկետի ավարտը՝ դեկտեմբերի 29-ը։ Այս մասին նա հայտարարել է նախագահի նստավայրի մոտ տեղի ունեցած հանրահավաքում։

«Իվանիշվիլին թող գա, քանի որ նա է ամեն ինչ վերահսկում։ Եվ ես պատրաստ եմ, որ մենք նստենք ու որոշենք, թե ինչպես են նշանակվելու ընտրությունները։ Պարզապես ընտրությունների նշանակման ժամկետը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը», – ասել է նա։

Նշենք, որ հոկտեմբերի վերջին Վրաստանում կայացած ընտրությունների արդյունքներով հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Զուրաբիշվիլին ընտրությունը լեգիտիմ չի համարում։