
Գազայի հատվածում իսրայելական զինվորականները ռմբակոծել են հումանիտար ավտոշարասյունը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ։
Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։
Դեյր էլ-Բալահում սովահար պաղեստինցիների համար օգնություն տեղափոխող ավտոշարասյանը իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով սպանվել է անվտանգության չորս աշխատակից՝ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասցնելով 26-ի, նշում է հեռուստաալիքը։ Առնվազն երեք մարդ վիրավորվել է։