Դեկտեմբերի 22-ին Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ «Նոր Տարի 2025» տարեվերջյան տոնական փառատոն։ Փառատոնին երկու պարով մասնակցեց նաև Փարվանա համույթը՝ գեղարվեստական ղեկավար Լուսինե Մզիկյանի և պարուսույց Ֆիալա Բաբոյանի ղեկավարությամբ։ Պարի խմբի մասնակիցները պարգևատրվեցին մեդալներով։
Առիթից օգտվելով՝ Փարվանա համույթի գեղարվեստական ղեկավար Լուսինե Մզիկյանը պարի խմբի հետ միասին փոքրիկ էքսկուրսիա էր կազմակերպել դեպի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, ինչպես նաև Էջմիածնի բոլոր եկեղեցիներ։ Ծնողներից մեկի խոսքով, երեխաները տուն են վերադարձել տպավորված և դրական էմոցիաներով։