
Նյութի հեղինակ Մկրտիչ Խաչատրյան
Նինոծմինդայի բնակիչներից շատերն են մեկնում արտագնա աշխատանքի Ռուսաստանի Դաշնություն և նրանց վերադարձը համընկնում է ամանորի հետ։
Բնակիչները ստիպված ռուբլին դարձնում են լարի որպեսզի կատարեն ամանորյա գնումները։ Սակայն վերջին տարիներին ռուբլին զգալիորեն արժեզրկվել է և այն վատ է անդրադառնում բնակիչների տնտեսական վիճակին։
Մարդիկ դժգոհ են ռուբլի-լարի փոխարժեքից։ Այս թեմայի վերաբերյալ NOR-ի լրագրողները անցկացրեցին հարցում Նինոծմինդայի բնակիչների հետ։ Բնակիչները առավել համոզված են, որ Նինոծմինդայում ռուբլին մեծ դեր է խաղում։
Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Վնասը այն է, որ մարդիկ խոպանից գալիս են և փոխանակման ընթացքում բավականին գումար են կորցնում։ Վերջերս էլի մի քիչ արժեքը բարձրացավ, բավականին օգուտ է, մի պահ էլ անկում ապրեց, այդ ժամանակ մարդիկ շատ տուժվեցին»,-ասում է բնակիչը։
Մանրամասները՝ աուդիոնյութում․
Այսօր դեկտեմբերի 24-ին, ըստ ազգային բանկի տվյալների` ռուբլին արժե 2.7919 լարի։