Կառավարության որոշմամբ հունվարի 3-ը, 6-ը, 8-ը, 9-ը և 10-ը հայտարարված են հանգստյան օրեր։ Նշված որոշումն արդեն հրապարակվել է Օրենսդիր տեղեկագրում։
Վրաստանի վարչապետն այս բանաձեւը ստորագրել է այսօր՝ դեկտեմբերի 24-ին։
Փաստաթղթի համաձայն՝ վարչական մարմինն ինքնուրույն որոշում է իր ենթակայության տակ գտնվող ծառայությունների/անձանց ցանկը, որոնք չեն ընդգրկվում նշված որոշմամբ, եթե վերջիններիս կողմից իրենց լիազորությունների իրականացումը պետական իշխանության իրականացման և բնականոն գործունեության հրատապ անհրաժեշտություն է ներկայացնում։
Բանաձևը չի տարածվում նաև Վրաստանի Ազգային բանկի վերահսկողության տակ գտնվող անձանց նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարման վրա։
Նաև, ըստ փաստաթղթի, այս որոշումը չի տարածվում պետական գնումների, ինչպես նաև պետական գնումների հետ կապված վեճերի քննարկման խորհրդի գործունեության վրա։