
Այսօր` դեկտեմբերի 25-ին աշխարհի մեծ մասը մեծ շուքով և ուրախությամբ նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Այս օրը համարվում է խաղաղության, սիրո և հույսի խորհրդանիշ՝ հիշեցնում բարության և ներողամտության կարևորության մասին։
Տաճարներում ու եկեղեցիներում մատուցվում են տոնական պատարագներ, որտեղ հնչում են աղոթքներ աշխարհի խաղաղության և համերաշխության համար։ Հավատացյալները վառում են մոմեր՝ ի նշան լույսի և աստվածային օրհնության։
Տոնական միջոցառումները ներառում են նաև բարեգործական ակցիաներ, որոնց ընթացքում բազմաթիվ ընտանիքներ և երեխաներ ստանում են նվերներ և օգնություն։
Սուրբ Ծնունդը ոչ միայն հոգևոր, այլև ընտանեկան տոն է։ Շատերն այս օրը անցկացնում են իրենց ընտանիքների հետ՝ կիսվելով սեր ու ջերմությամբ։
Շնորհավոր Սուրբ Ծնունդ, խաղաղություն, սեր և բարօրություն ձեր օջախներին։
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ձեզ և մեզ մեծ ավետիս։