
Մառնեուլիի մունիցիպալիտետում զինծառայող է մահացել. Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռազմական ոստիկանության վարչությունը հետաքննություն է անցկացնում Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը):
«Վրաստանի պաշտպանության նախարարությունը սգում է ժամկետային զինծառայող Զիադին Արազովիչ Մամեդովի մահը և իր ցավակցությունը հայտնում մահացածի ընտանիքին։ Ռազմական ոստիկանության վարչությունը հետաքննություն է անցկացնում Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով։
Կատարվում են անհրաժեշտ բոլոր դատավարական և քննչական գործողություններ»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում։