
Նյութի հեղինակներ` Դիանա Մարկարյան, Մկրտիչ Խաչատրյան
Երեկ՝ դեկտեմբերի 24-ին Նինոծմինդա քաղաքի Ռեսուրս կենտրոնում, 2022-2023 ուսումնական տարում առաջադիմություն ցուցաբերած աշակերտները Վրաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից պարգևատրվեցին արծաթյա և ոսկյա մեդալներով։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի թվով 17 դպրոցների աշակերտներ ստացել են մեդալներ։
Ընդհանուր պարգևատրվել է 41 աշակերտ։
Արծաթյա մեդալներով պարգևատրվել է 15 աշակերտ, իսկ ոսկե մեդալակիրների թիվը 26-ն է։
Ոսկե մեդալներ ստանում են այն աշակերտները, ովքեր ունեցել են 10 բալ։ Արծաթե մեդալակիրները` 8-9 բալ կլորացված համակարգով։
Այն աշակերտները, ովքեր էքստերն քննությամբ դպրոցից դուրս են եկել , չեն պարգևատրվել մեդալներով։
Ի՞նչ նշանակություն ունեն մեդալները պարգևատրված աշակերտների համար։
Մանրամասների մասին NOR ռադիոկայանի հետ զրույցում պատմում է ոսկե մեդալակիր Կիմա Նորսոյանը.