Ամանորյա միջոցառում Նինոծմինդայի թիվ 2 դպրոցում

Ամանորյա միջոցառում Նինոծմինդայի թիվ 2 դպրոցում

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին Նինոծմինդայի թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ ամանորյա միջոցառում։ Միջոցառումը կազմակերպվել էր ուսուցիչների կողմից և մասնակցում էին 1-5-րդ դասարանի աշակերտները։ Միջոցառումը իսկական տոնախմբության էր վերածվել։ Երեխաները փայլում էին իրենց կերպարներով, երգով ու պարով։ Ձմեռ պապը և Ձյունանուշը ելույթից հետո նվերներ բաժանեցին աշակերտներին։