Չնայած կեղծարարները տարիներ շարունակ սուտ լուրեր են տարածում, թե իբր NOR ռադիոկայանը «հակապետական» է, սակայն այս ստերը ևս մեկ անգամ հոդս են ցնդում, քանի որ ևս 10 տարվա հեռարձակման լիցենզիան տրամադրվել է պետականորեն։
Վրաստանի առաջին համայնքային ռադիոկայանի՝ NOR 100.1FM ռադիոկայանի հեռարձակման լիցենզիան երկարացվել է 10 տարով։
Այս մասին րոպեներ առաջ որոշում է կայացրել Վրաստանի Կապի հանձնաժողովը օնլայն նիստի ժամանակ։
B171 լիցենզիայի ժամկետը պաշտոնապես կավարտվի 2025 թվականի հունվարին:
Չնայած կեղծարարները տարիներ շարունակ սուտ լուրեր են տարածում, թե իբր NOR ռադիոկայանը «հակապետական» է, սակայն այս ստերը ևս մեկ անգամ հոդս են ցնդում, քանի որ ևս 10 տարվա հեռարձակման լիցենզիան տրամադրվել է պետականորեն։
NOR ռադիոկայանի հրապարակումներում, եթերներում հանձնաժողովի կողմից չի հայտնաբերվել որևէ խախտում և դա վկայում է NOR-ի անձնակազմի պրոֆեսիոնալ և օպերատիվ աշխատանքի մասին։
Նշենք, NOR ռադիոկայանը վերջին տարիներին ենթարկվում է աննախադեպ ճնշումների, սահմանափակումների, Նինոծմինդայի քաղաքապետարան լրագրողների մուտքի արգելքի, որի մասին բարձրաձայնեց անգամ Վրաստանի լրագրողների էթիկայի խարտիան, NOR-ի ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն հրահանգ է տրվել Նինոծմինդայի որոշ պետական հիմնարկների, ինչպես նաև գյուղերի ներկայացուցիչներին սահմանափակել NOR-ի լրագրողների հետ շփումը և այլն…
Ի գիտություն բոլորին
NOR ռադիոկայանը երբեք չի փառաբանել որևէ կուսակցության և երբեք չի եղել իշխող կուսակցությունների կամ ընդդիմության կողմնակից։ NOR-ը չեզոք է այս ամենից և կանգնում է այնտեղ որտեղ ժողովուրդն է կանգնած։
NOR ռադիոկայանը երբեք չի «պարել» ուրիշների նվագի տակ և երբեք չի «պարելու»։ Ռադիոկայանն ունի իր հստակ նպատակը` լուսաբանել համայնքի խնդիրները։
Շնորհավորում ենք Վրաստանի առաջին համայնքային NOR ռադիոկայանի աշխատակազմին այս կենսական նշանակություն ունեցող իրադարձության կապակցությամբ։
Օգտվելով առիթից շնորհավորում ենք բոլորիդ գալիք Նոր Տարին և ցանկանում, որ նման ուրախալի և շատ կարևոր լուրեր Ամանորի շեմին ունենաք բոլորդ։