Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը կքննարկվեն վրաց-ադրբեջանական սահմանի սահմանագծման հարցեր: Այդ մասին դեկտեմբերի 24-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Դա վերաբերում է նաեւ Դավիթ Գարեջի վանական համալիրի, Կարմիր կամուրջի եւ շատ այլ հարցերի, եւ մենք շահագրգռված ենք այդ հարցերի կարգավորման հարցում», – ընդգծել է նա, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:
Բիձինա Իվանիշվիլին նաեւ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին` երկրին «լավ գնով» բնական գազ մատակարարելու համար:Վարչապետն ափսոսանք է հայտնել, որ կառավարությունը չի կարող զգալի նվազեցնել բնական գազի գները բնակչության համար, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:Հիշեցնենք, որ Իվանիշվիլիի այցն Ադրբեջան կկայանա դեկտեմբերի 26-ին: Ավելի վաղ վրացի վարչապետն արդեն հայտարարել էր, որ մի քանի հարց ունի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վերաբերյալ, որն, ըստ նրա, «ինչ-որ փուլում կարող է օգտակար չլինել Վրաստանին»:NEWS.am