Վրաստանի խորհրդարանի մոտ՝ Ռուսթավելի պողոտայում, ցուցարարների և ոստիկանների միջև բախման հետևանքով բռնության կիրառմամբ ձերբակալություններ են տեղի ունեցել։
Վրաստանի ՆԳՆ-ն դեռ չի մեկնաբանել կատարվածը, սակայն, ըստ ԶԼՄ-ների, առնվազն 4 մարդ է բերման ենթարկվել։
Ցուցարարների և Վրաստանի ՆԳՆ աշխատակիցների միջև բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրանց կոչ է արել շարժվել դեպի մայթ և չսահմանափակել երթևեկությունը։
Հաղորդվում է, որ քաղաքացիները ենթարկվել են իրավապահներին, սակայն հանկարծ մի քանի հոգի բերման են ենթարկվել։
Բախման ժամանակ մեկ մարդ վիրավորվել է. Նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։ Ցուցարարները շարունակում են մնալ մայթերին, քանի դեռ հանրահավաքը շարունակվում է:
Sovanews.tv