Նինոծմինդայում թափառող շների խնդիրն օրեցօր սրվում է

Նինոծմինդայում թափառող շների խնդիրն օրեցօր սրվում է

Նինոծմինդայում թափառող շների խնդիրն օրեցօր սրվում է։ Բնակիչները մտահոգված են, որ շները ագրեսիա են ցուցաբերում և հարձակվում մարդկանց վրա, և այս խնդրի լուծման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում:

NOR ռադիոկայան են դիմել բնակիչները լուսաբանելու խնդիրը։ Բնակիչները նշում են, որ Նինոծմինդա քաղաքի Չարենցի փողոցում թափառող շների ոհմակը վտանգավոր է մարդկանց համար։

Մարդիկ վախենում են գնալ աշխատանքի, քանի որ թափառող շները հարձակվում են։

Բնակիչը նշում է. «Այս ճանապարհը մեր ամենօրյա աշխատանքի ճանապարհն է, ինչպես նաև այստեղից երեխաներ են գնում դպրոց, մեծերս որոշ չափով կարողանում ենք պաշտպանել մեզ , իսկ եթե երեխաների վրա հարձակվեն, ով է պատասխանատու։

NOR ռադիոկայանը բազմիցս է անդրադարձել այս խնդրին, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկվում։

Շների ոհմակը սպառնալիք է թե՛ քաղաքի, թե՛ այլ հատվածներում ապրող մարդկանց համար։