Դեկտեմբերի 28-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալի գյուղում տեղի ունեցավ «Նռանե» պարային համույթի հաշվետու համերգային ծրագիրը։
Համույթի պարուսույցն է Քնքուշ Ավագյանը, ում շնորհիվ գործում է համույթը։ «Նռանե»-ն արդեն գործում է 3 ամիս։ Համույթը ունի 20-ից ավելի սան։
Համերգային ծրագրում ներկայացվեց հայկական և վրացական ժամանակակից պարեր։ Ծնողները և գյուղի բնակիչները մեծ սիրով վայելում էին համերգային ծրագիրը։
Դահլիճում ներկա էին նաև Նինոծմինդայի մշակութային կենտրոնի ներկայացուցիչները, ինչպես նաև Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանը։
Համերգային ծրագրի ավարտին երեխաները նվերներ ստացան Ձմեռ պապիկի կողմից։
Ֆոտոշարք համերգային ծրագրից․