Թբիլիսիի պետական համալսարանի նախապատրաստական կուրսի ուսանողներ Մարինե Կարագուլյանն ու Շաքրո Վարդանյանը, ովքեր Նինոծմինդա քաղաքի բնակիչներ են, Սան Դիեգոյի համալսարանում սովորելու բացառիկ հնարավորություն ունեն:
Ջավախքցի եիտասարդները հայտնվել են Վրաստանից ընտրված այն 6 ուսանողների շարքերում, որոնց հունիսի 5-ին Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին և համալսարանի դեկան Կեն Ուոլշն անձամբ շնորհեցին դեսպանատան կողմից հատկացված հատուկ կրթաթոշակները:
Մանրամասները կարող եք դիտել ստորև տեղադրված տեսնյութում.
Նյութը և տեսանյութը վերցված են Ալիք Մեդիա լրատվականի կայքէջից: