Կառնավալային երեկո Ժդանովականում

Կառնավալային երեկո Ժդանովականում

Դեկտեմբերի 30-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի ակումբում տեղի ունեցավ կառնավալային երեկո, որը ավանդույթ է դարձել Ժդանովականում։

Մասնակցում էին դպրոցի ավագ դասարանի աշակերտները։ Միջոցառմանը ներկա էին գյուղի բնակիչները, ծնողները և ուսուցիչները։ Միջոցառումը համալրվեց երգով, պարով, անակնկալներով, հումորային համարներով։ Երեխաների կատարած աշխատանքը գնահատվեց հանդիսատեսի կողմից, որը փաստում էր դահլիճում հնչած ծափահարությունները։

Աշակերտների կողքին էր դասղեկ՝ Նաիրա Մարիկյանը։ Երաժշտական մասը ապահովում էր Ժիրայր Անտանոսյանը։

NOR-ի հետ զրույցում Ժդանովականի հանրային դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ և կառնավալի մասնակից Եգոր Անտանոսյանը ասաց․ «Այսօր անցկացվեց հերթական կառնավալային միջոցառումը, որը կարելի է ասել ավանդույթ է դարձել մեր գյուղում։ Ամեն տարի դեկտեմբերի 30-ին գյուղացիները շտապում են գյուղի դահլիճ` զվարճանալու։ Շնորհակալություն ենք հայտնում այն մարդկանց ովքեր մեզ օգնեցին և իրականություն դարձրին մեր այսօրվա միջոցառումը»։

Մանրամասները աուդիոնյութում․

Radio NOR · Եգոր Անտանոսյան

Ֆոտոշարք կառնավալից.