Դանակահարություններ Նինոծմինդայում և Ախալքալաքում

Դանակահարություններ Նինոծմինդայում և Ախալքալաքում

Ամանորը այս տարի ևս չանցավ առանց դժբախտ դեպքերի։ Դանակահարություններ են տեղի ունեցել Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում։

NOR ռադիոկայանի աղբյուրների փոխանցմամբ հունվարի 1-ի գիշերը Ախալքալաքի մունիցիպալիտետի Բավրա գյուղում, մոտ 16-ամյա դեռահասը դանակի մի քանի հարված է հասցրել 24-ամյա երիտասարդին, վերջինս ծանր վիճակում տեղափոխվել է Ախալքալաքի հիվանդանոց։ Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են Թբիլիսի։ Ինչպես հայտնում են NOR ռադիոկայանի աղբյուրները այս պահին 24-ամյա երիտասարդի վիճակը կայուն է։ Առավել վնասված է եղել թոքը։

Դանակահարություն է տեղի ունեցել նաև Նինոծմինդայում.

Հունվարի 2-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում մոտ 30-ամյա երիտասարդը դանկահարել է 24-ամյա երիտասարդին։ Վերջինիս տեղափոխել են Նինոծմինդայի հիվանդանոց, որից հետո տեղափոխել Ախալքալաքի հիվանդանոց։ Կյանքի հետ անհամատեղելի վնասվածքի արդյունքում 24- ամյա երիտասարդը մահացել է։ Վնասված է եղել նրա զարկերակը, ինչի արդյունքում կորցրել է մեծ քանակության արյուն։

Երկու դեպքերն էլ տեղի են ունեցել վիճաբանությունների ֆոնի վրա։

Երկու դեպքում էլ ՆԳՆ-ն հարուցել է քրեական գործեր։ Մեղավորները ձերբակալվել են։