Օրոջալար գյուղում տեղի ունեցավ «Խաչը ջուրը»

Օրոջալար գյուղում տեղի ունեցավ «Խաչը ջուրը»

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Այսպիսով, Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղում անցկացվեց խաչը ջուրը իջեցնելու արարողությունը։ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը խաչը կամուրջից իջեցրեց ջուրը, երիտասարդները շտապեցին խաչը հանելու ջրից։ Առաջինը խաչին հասավ Արտյոմ Գյուլասարյանը, ով խաչքավորի` Արտակ Փափազյանի կողմից պարգևատրվեց 25 000 ռուբլիով։