
6.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տիբեթում։ Երկրաշաժին հետևել է 49 հետցնցում։
Ելնելով էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունից՝ երկրաշարժը գնահատվում է «ավերիչ»։ Այս պահին հայտնի է 32 զոհվածի և 38 վիրավորի մասին, սակայն զոհերի թիվն ավելանում է, փրկարարական աշխատանքները շարունակվում են։