Թբիլիսին կմասնակցի Սոչի-2014 օլիմպիական խաղերին. մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, վարչապետի խոսքով՝ դա կօգնի Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը։
«Մենք անպայման կմասնակցենք Սոչիի օլիմպիադային։ Եթե մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ և հրաժարվենք Սոչիի խաղերին մասնակցելուց, դա դժվար կլինի բացատրելը»,-ասել է Իվանիշվիլին։
Նա հիշեցրել է, որ հին Հունաստանում հանուն խաղերի դադարեցվում էին հակամարտությունները։
Իվանիշվիլիի խոսքով՝ Սոչիի օլիմպիական խաղերին մասնակցելուց գոհ պետք է լինեն նաև վրացի մարզիկները։
«Ինչո՞ւ մենք չպետք է օգնենք մեր մարզիկներին։ Օլիմպիական խաղերը լավ առիթ են Ռուսաստանի հետ հարաբերությունները հաղթահարելու համար, սակայն եթե դա տեղի չունենա, ապա հարկ կլինի այլ առիթ փնտրել»,-նշել է վարչապետը։tert.am